«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես ստեղից մեկ անգամ ևս ասում եմ, որ էդ օրակարգը մենք ենք ձևավորելու։ Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»,- այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Չնայած Իշխան Սաղաթելյանի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հայտարարությանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ այսօր նշել էր՝ ԱԺ-ում անելիք չունի, լինելու է փողոցում՝ ժողովրդի հետ:

ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ թիմը մասնակցելու է նիստին:

Հետաքրքրվեցինք՝ Արթուր Վանեցյանը ևս կմասնակցի, մեր զրուցակիցն ասաց՝ տեղյակ չէ: