«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով իր հետ այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը։ Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությունը աժիոտաժ ստեղծեց ԱԺ-ի դահլիճում։
«Իսկ գալու է մի պահ, որ ԱԺ-ում ԱԺ-ի նմանություն ստեղծվի՞»,- արձագանքեց պատգամավորն ու շարունակեց․
«Մնացյալ բոլոր դեպքերի համար Կառավարությունն ու ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին։ Կհրավիրվեն ամենատարբեր քննիչ հանձնաժողովների, այլ ձևաչափերի ԱԺ և կզեկուցեն ,թե այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է և տեղի կունենա քննարկում։ Հարցս տալու այլ տարբերակ կգտնեմ, որովհետև այս մթնոլորտում հարց տալու իմաստ չեմ տեսնում» ։