mediamax.am ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հոկտեմբերի 2-4-ին կայցելի Երեւան, ուր կմասնակցի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից, Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելի ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք' տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: