ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել' մասնակցելու ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի դեկտեմբերի 9-ին կայանալիք 15-րդ նիստին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ:

 

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը' Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը: