Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա հունիսի 5-ից 6-ը կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 36-րդ նիստը: Նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

 

Խորհրդի 36-րդ նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

 

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների միջև կստորագրվի արձանագրություն' տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին: