Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հունիսի 9-ից 10-ը տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, այդ թվում' խորհրդի նախագահ ընտրելու, քարտուղարության ղեկավար նշանակելու և նիստերի անցկացման օրակարգը հաստատելու մասին:

 

Նիստի ավարտին խորհրդի քարտուղարին հանձնարարվեց մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստել և խորհրդի հաստատմանը ներկայացնել ԱՊՀ անդամ երկների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2016-2017թթ. աշխատանքային գործունեության պլանը: