Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: