Ուկրաինան հաստատել է իր պատվիրակության մասնակցությունը Մինսկում մայիսի 30-ին կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն:

 

«Սպասում ենք Ուկրաինայի պատվիրակության կազմի մասին տեղեկատվությանը: Մեզ հայտնել են, որ երկիրը մասնակցելու է, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կազմով», - ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևի խոսքը մեջբերում է Интерфакс գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվության քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հաղորդել էր, որ Կիևը 2014-ին հրաժարվում է ԱՊՀ նախագահությունից: Ավելի ուշ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել էր Ուկրաինայի Համագործակցության կազմից դուրս գալու գործընթաց սկսելու որոշման մասին: