Ուկրաինան հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում։
«Առաջին նիստին հրավիրված են Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Նոր Զելանդիայի, Շվեդիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ՝ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ներկայությամբ։ Այս մասին հայտնել է BBC-ին։