ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը տեղի կունենան մայիսի 28-29-ին' Ղազախստանի Բուրաբայ ավանում: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կդիտարկվի ԱՊՀ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ երկրների համաատեղ գործողությունների և ծրագրերի պլա նը, տրանսպորտային անվտանգության ապահովման ծրագիրը, մինչ 2020 թվականը միջտարածաշրջանային և սահմանային համագործակցության հայեցակարգը:

 

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, այդ թվում փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

 

Միջոցառումների շրջանակում տեղի կունենան նաև կառավարությունների ղեկավարների երկկողմ հանդիպումներ: