«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ: