Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: