ՀՀ ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացելով, որ Վեդի համայնքում արտահերթ ընտրություններին կմասնակցի 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:
ՔՊ ընտրացուցակը ղեկավարում է Գարիկ Սարգսյանը։ Այս պահին նա Վեդիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է խոշորացված Վեդի համանյքի կազմի մեջ մտած Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Թաթրիկյանի ղեկավարած քաղաքական ուժը ՔՊ-ից շատ ձայն էր ստացել՝ 8666 ձայն (ՔՊ-ն՝ 7 690 ձայն)։ Սակայն ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ ավագանու ընտրված անդամների, բոլոր թեկնածուների ինքանբացարկների միջոցով պարտադրեցին նոր ընտրություններ։
Նշնեք նաև, որ քաղաքական ուժերը կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև մարտի 17-ը։ Քվեաթերթիկները տպագրվում են մարտի 17-ին։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ավարտվում է մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին։
Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերահաշվարկի վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել մարտի 28-ին՝ ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, մարտի 29-ին՝ ժամը 9։00-ից մինչև 11։00-ն։
Վերահաշվարկի աշխատանքները սկսում են մարտի 29-ին՝ ժամը 14։00-ից, ավարտվում են ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է ապրիլի 3-ին։