Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268 հազար քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72 տոկոսը: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանն՝ ամփոփելով քվեարկության առաջին 14:00-ի արդյունքները:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2077 ընտրող կամ 25,02 տոկոսը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ 22,396 կամ 22,87 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,968 կամ 24,61 տոկոսը, Ավանում՝ 10,697 քաղաքացի կամ 26,75 տոկոսը, Դավթաշենում՝ 8,507 քաղաքացի կամ 25,98 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,858 կամ 22,17 տոկոսը, Կենտրոնում՝ 20,743 կամ 21,50տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 25,465 կամ 23,40 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 25,024 կամ 24,75 տոկոսը, Նորք Մարաշում՝ 2,740 կամ 25,21 տոկոսը, Շենգավիթում՝ 27,979 կամ 24,58 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 13,814 կամ 23,42 տոկոսը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):