Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 290 հազար 737 ընտրող, որը քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 տոկոսն է»,- ընդգծեց Սմբատյանը:
Նա քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները հրապարակեց նաև ըստ վարչական շրջանների: Ժամը 17:00-ի դրությամբ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 32 հազար 538 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.5 տոկոսը: Ավան վարչական շրջանում՝ 18 հազար 616 կամ 46.72 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում ՝ 31 հազար 268 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.72 տոկոսը: Դավթաշեն վարչական շրջանում՝ 11 հազար 637 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 35.97 տոկոսը: Էրեբունի վարչական շրջանում 32 հազար 569 ընտրող կամ քվեարկելոÖ ‚ իրավունք ունեցողների 34.96 տոկոսը: Կենտրոն վարչական շրջանում՝ 30 հազար 166 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 31.47 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 29 հազար 752 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 27.6 տոկոսը: Նոր Նորք վարչական շրջանում՝ 33 հազար 939 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.75 տոկոսը: Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 4 հազար 508 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 42.13 տոկոսը: Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3 հազար 580 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 44.2 տոկոսը: Շենգավիթ վարչական շրջանում՝ 46 հազար 237 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 40.23 տոկոսը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 15 հազար 927 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 27.8 տոկոսը: