Այսօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են ՀՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից: Ընտրությունների ընթցքի մասին նոր տեղեկություններ ի հայտ լինելու դեպքում կհաղորդենք առաջիկայում:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Հայաստանի 69 համայնքներում այսօր՝ նոյեմբերի 5-ին մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: