Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 20:00-ն մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Էլեկտրոնային եղանակով ստացված նախնական արդյունքներով քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիներից Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 345 հազար 226 մարդ»,- ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները հրապարակեց նաև ըստ վարչական շրջանների:
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 38 հազար 279 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 45.29 տոկոսը: Ավան վարչական շրջանում՝ 21 հազար 21 կամ 52.75 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում ՝ 37 հազար 105 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38.82 տոկոսը: Դավթաշեն վարչական շրջանում՝ 14 հազար 131 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 43.67 տոկոսը: Էրեբունի վարչական շրջանում 37 հազար 916 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 40,70 տոկոսը: Կենտրոն վարչական շրջանում՝ 36 հազար 925 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38,52 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 35 հազար 874 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.28 տոկոսը: Նոր Նորք վարչական շրջանում՝ 41 հազար 236 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 41,04 տոկոսը: Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5 հազար 422 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50,67 տոկոսը: Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հազար 283 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52,66 տոկոսը: Շենգավիթ վարչական շրջանում՝ 53 հազար 493 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 46,54 տոկոսը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 19 հազար 541 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.23 տոկոսը: