Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի»,-հայտնեց Սմբատյանը:
Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 217 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 101 հազար 718 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 50.80 տոկոսը:
Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 212 հազար 523 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 105 հազար 440 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.61 տոկոսը:
Թիվ 3 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 224 հազար 322 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 110 հազար 506 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.25 տոկոսը:
Թիվ 4 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 208 հազար 742 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 97 հազար 296 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 46.61 տոկոսը:
Թիվ 5 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 221 հազար 505 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 126 հազար 567 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.14 տոկոսը:
Թիվ 6 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 232 հազար 010 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 109 հազար 902 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 47.37 տոկոսը:
Թիվ 7 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 116 հազար 814 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 66 հազար 797 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.148 տոկոսը:
Թիվ 8 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 191 հազար 671 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 108 հազար 144 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.42 տոկոսը:
Թիվ 9 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 293 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 118 հազար 212 մարդ կանմ ընտրելու իրավունք ունեցողների 49.22 տոկոսը:
Թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 421 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 118 հազար 212 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.58 տոկոսը:
Թիվ 11 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 230 հազար 701 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 107 հազար 872 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 46.76 տոկոսը:
Թիվ 12 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 162 հազար քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 89 հազար 119 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 54.86 տոկոսը:
Թիվ 13 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 110 հազար 36 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 59 հազար 73 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 53.69 տոկոսը: