Մոսկվայի ժամանակով ժամը 20.30-ի դրությամբ' Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 80 տոկոսը:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ինքնավար հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:
Նա այս ցուցանիշը համեմատել է 2012թ. հոկտեմբերին տեղի ունեցած Ուկրաինայի գերագույն ռադայի ընտրությունների ցուցանիշի հետ, երբ քվեարկության մասնակիցների թիվը Ղրիմում կազմել է 48-49 տոկոս: