Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց տեղեկություններ մինչև ժամը 14.00-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։

 

Սեյրան Շահսուվարյանը տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 865,884–ը կամ 35,46 տոկոսը:

 

Նա նաև ներկայացրեց տվյալները՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի: