Քրեակատարողական հիմնարկներում ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 1483 ընտրողից մասնակցել է 1354-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը: «Քրեակատարողական հիմնարկներում քվեարկո ւթյունը դեռ շարունակվում է»,- նշեց Քոչինյանը:
Նա հավելեց, որ քրեակատարողական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ' քրեակատարողական հիմնարկներում քվեարկության գործընթացը կորրդինացնելու ու համակարգելու համար: 2016թ փետրվարի 15-ին և 16-ին քրեակատարողական հիմնարկների պետերի հրամաններով բոլոր հիմնարկներում կազմավորվել են տեղամասային կենտրոններ: Քվեարկության օրվանից 10 օր, 5 օր և 3 օր առաջ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում քվեարկության իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ տեղեկություններ: