Արցախում ընթանում են ԱԺ ընտրությունները: Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 47 544 ընտրող: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԿԸՀ-ից:

 

Հիշեցնենք, որ Պատգամավորի 33 մանդատի համար կպայքարի 206 թեկնածու:

 

Մեծամասնական կարգով 11 մանդատի համար առաջադրվել են 42 թեկնածուներ, իսկ համամասնականով' 22 մանդատի համար 7 կուսակցություններից' 164 թեկնածուներ:

 

Ընտրողների թիվը` 101.653:

 

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից մի խումբ դիտորդներ ժամանել են Արցախ: