Նախնական տվյալներով, Երևանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց, ժամը 17.00-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել է 294. 534 քաղաքացի, որը կազմում է 34,72 %-ը: Այս մասին քիչ առաջ հայտարարեեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների՝ քվեարկությանը մասնակցության պատկերը հետևյալն է.

 

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85.192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 30.542-ը կամ 35.85 %-ը,

Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39.994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 15.161-ը կամ 37.91 %-ը,

Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97.932 քաղաքացի, ընտրությանն արդեն մասնակցել է 33.742-ը կամ 34.45 %-ը,

Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32.741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 12.283-ը կամ 37.52 %-ը,

Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94.069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 30.249-ը կամ 32.16 %-ը,

Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94.476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 32.451-ը կամ 33.64 %-ը,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108.804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 36.377-ը կամ 33.43 %-ը,

Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101.124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 36.038-ը կամ 35.64 %-ը,

Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10.868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 4.011-ը կամ 36.91 %-ը,

 

Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8.301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 2.976-ը կամ 35.85 %-ը,

Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 40.480-ը կամ 35.56 %-ը,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58.992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 20.224-ը կամ 34.28 %-ը: