ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ զեկուցեց մինչև 14:00 ընտրություններին մասնակցած անձանց թվի և ընտրախախտումների մասին:
Այսպիսով՝ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636 հազար 055 քաղաքացի, որը կազմում է ցուցակներում ընդգրկված անձանց ընդհանուր թվի 24,53 %-ը:
Նկատենք, որ 2-րդ երեք ժամվա ընթացքում քվեարկել են կրկնակի անգամ շատ քաղաքացիներ, քան առաջին երեք ժամում։