Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Հանդիպմանը քննարկել ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:
Անդրադարձել ենք նաև համագործակցության հարցերի»,-գրել է նա: