Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
Այդ մասին գրում է ԱՊԱ-ն՝ երկրի արտաքին գերատեսչությանը հղումով:
Հիշեցնենք, որ այսօր Նյու Յորք կմեկնի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով սեպտեմբերի 19-ից կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ԱՄՆ-ում նախատեսված է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը: