Լոնդոնը Կիև զինծառայողներ կուղարկի՝ զինվորականներին ուսուցանելու և տակտիկական բնույթի հետախուզական տեղեկություններ հավաքելու հարցում օգնելու համար: Այս մասին հայտնել է 1tv.ru-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
«Առաջիկա ամսվա ընթացքում մենք պատրաստվում ենք բրիտանացի զինծառայողներին որպես խորհրդականներ ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև ռազմական մասնագետներ՝ տարբեր ոլորտներում սովորեցնելու նպատակով՝ սկսած տակտիկական հետախուզությունից, մինչև բժշկական օգնություն: Մենք նաև Ուկրաինայի հետ համատեղ հետևակային անձնակազմի նախապատրաստման ծրագիր ենք մշակում' նրանց զորքերի տոկունությունը բարձրացնելու նպատակով»,- հայտարարել է Քեմերոնը:
Մի քանի օր անց Ուկրաինայում կսկսեն աշխատել նաև ամերիկացի զինվորականներ: