Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված միջոցառմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան բացառում է Ուկրաինա ռազմական ներխուժման հնարավորությունը:
«Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացության մատնվեն»,-հայտարարել է նա:
«Ռազմական լուծումը բացառվում է»,- ընդգծել է գերմանական կառավարության ղեկավարը՝ նշելով, որ այսուհետ էլ ձգտելու է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:
Մերկելը հայտարարել է նաև, որ Գերմանիան մտադիր է Ռուսաստանի հետ պահպանել ողջամիտ գործընկերների հարաբերությունները: