ԱՄՆ բացառում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավոր դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ համագործակցության հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը:
«Սիրիայում իրավիճակն ավելի բարդ է, քան Իրաքում, քանի որ այստեղ՝ ի դեմս կառավարության մենք գործընկեր չունենք: Ասադի ռեժիմի հետ մենք երբեք չենք համագործակցի»,- Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մակգերկը: