Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չի բացառում եվրոգոտուց Եվրամիության մի շարք երկրների դուրս գալու հնարավորությունն այն դեպքում, եթե չփոխվի Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրամիության վարած քաղաքականությունը:
«Եվրոյից դուրս գալու գաղափարն ինձ արկածախնդրական Է թվում: Բայց եթե մենք չկարողանանք փոխել ԵԿԲ-ի եւ ԵՄ-ի քաղաքականությունը, իրականությունը մեզ, ինչպես նաեւ Ֆրանսիային, Իռլանդիային, Պորտուգալիային կհարկադրի դուրս գալ եվրոյի գոտուց եւ վերադառնալ ազգային արժույթին»,- մայիսի 6-ին հայտարարել Է նախկին վարչապետը Radio 1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Եվրոն անկանխիկ շրջանառության մեջ Է դրվել 1999 թվականի հունվարի 1-ին, իսկ 2002 թվականի հունվարի 1-ից եվրոյի թղթադրամներն ու մետաղադրամները կանխիկ շրջանառության մեջ են: Ներկայում եվրոգոտու անդամ Է ԵՄ-ի 18 երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: