Եվրախմբի գագաթնաժողովի մասնակիցներն անցած հանգստյան օրերին քննարկում Էին եվրոյի գոտուց Հունաստանի ժամանակավորապես դուրս գալու հնարավորությունը, բայց այլեւս նման տարբերակ չի քննարկվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին PBC հեռուստատեսային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:

 

«Այս կետը սկզբնական նախագծում եղել Է շաբաթ գիշերը եւ կիրակի առավոտյան, բայց այն ջնջվել Է ղեկավարների կողմից ստորագրված՝ եզրափակիչ կոմյունիկեից»,- ասել Է Լագարդը: Նա դրականորեն Է պատասխանել այն հարցին. թե օրակարգից հանված Է արդյոք եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու հարցը՝ հետագա վերադարձման հնարավորությամբ:

 

Լագարդը թվարկել Է Աթենքի պարտային բեռի թեթեւացման մի շաք միջոցներ, օրինակ՝ պարտքի փուլ առ փուլ մարման ժամկետրների երկարաձգումը: ԱՄՀ-ի ղեկավարը խոստովանել Է, որ Եվրախմբի 18 անդամ երկրներն «այնքան Էլ հակված չեն» դեպի Հունաստանի պետական պարտքի մի մասի դուրսգրման գաղափարը: Եվրոպայի պետությունները նաեւ սառը վերաբերմունք ունեն պարտքի վերաձեւակերպման հեռանկարի նկատմամբ, նշել Է Լագարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: