![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/248021.png&w=300&h=200&mt=1647676659)
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կորցրել է մուտքը դեպի Ազովի ծով։ Այս մասին տեղեկացնում է РИА «Новости-ն։
«Օկուպանտները մասնակի հաջողության են հասել Դոնեցկի շրջանում և ժամանակավորապես զրկել են Ուկարինային Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից»,-ասված է Ուկրաինայի ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ, ռազմական փորձագետները նշում էին, որ Մարիուպոլի նկատմամբ ռուսական զորքերի վերահսկողությունը կփակի Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով։