Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում թեժ ռազմական գործողությունների շարունակությունն ավելի է բարդացնում տիրող իրավիճակը և տանում դեպի փակուղի: Այս մասին հայտնում է itar-tass-ը' վկայակոչելով Կրեմլը:

 

«Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններն իրավիճակը տանում են դեպի ավելի մեծ փակուղի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ ոչ պաշտոնական տվյալների, զոհվել է մոտ 100 աշխարհազորային և խաղաղ բնակիչ: