Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է ցանկացած համագործակցություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով INTERFAX-ը, այս մասին դեկտեմբերի 12-ին գրել են եվրոպական ԶԼՄ-ները:
«Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան չի ներառում Ասադին և նրա բանակը»,-ասել է Մերկելը' հավելելով, որ շատ փախստականներ երկիրը լքել են Ասադի պատճառով: