ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռում ռումբի պայթյունի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

 

«Կարծում եմ՝ հավանականություն կա, որ օդանավում ռումբ է եղել»,- ասել է Օբաման։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ծրագրում է ավիաաղետի սեփական հետաքննությունն անցկացնել։