Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ երկրորդ հանրաքվե չի լինի: «Խորհրդարանը բրիտանական հասարակությանն ընտրելու իրավունք տրամադրեց, և նա ընդունեց իր որոշումը»,- ասել է նա:

Մեյը նշել է, որ Մեծ Բրիտանիան «մտադիր չէ այրել բոլոր կամուրջները և լքում է ԵՄ-ն, բայց ոչ Եվրոպան»: «Մենք ընդհանուր շահեր ունենք և ընդհանուր մարտահրավերների առաջ ենք: Մենք չենք փակում դռները: Ապրանքների անդրսահմանային հոսքը կարևոր է երկու կողմերի համար: Մենք ուզում ենք պայմանավորվել ազատ առևտրի մասին համակողմանի համաձայնագրի վերաբերյալ, նաև գործընկերության մասին անվտանգության ոլորտում»,- ասել է նա:

Չորեքշաբթի երեկոյան բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Brexit-ի օրինագիծը: Այժմ փաստաթուղթը գնում է լորդերի պալատ, որից հետո դրան պետք է հավանություն տա թագուհին: