Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի է դնում հանրակցությունից Եվրամիության անդամ-երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգը, կկիրառի մարտի 9-ին: Այս կանխատեսմամբ հանդես է եկել Times թերթը:
Հրատարակությունը նշում է, թե, չնայած այն բանին, որ նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր չէր վաղօրոք հայտնել Brexit-ի մեխանիզմի գործարկման ամսաթիվը եւ պաշտոնապես միայն որպես վերջնաժամկետ է նշել մարտի վերջը, հունվարի 30-ին կառավարությունը Լորդերի պալատին ծանուցել է, թե ցանկանում է, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին հավանություն տրվի մարտի 7-ին: Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես կգա բյուջետային ուղերձով, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը, որտեղ էլ Մեյը հնարավորություն կունենա հայտարարել 50-րդ հոդվածը գործի դնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը՝ EPA