Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը վերընտրվել Է խորհրդարանում: Հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում կառավարության ղեկավարի օգտին Բերքշիրի կոմսության Մեյդենհեդի ընտրատարածքում քվեարկել Է ավելի քան 37 հազար մարդ: Այս արդյունքն ապահովել Է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի հաղթանակը:
Մեյը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիային կայունություն Է հարկավոր. «Մենք սպասում ենք ափոփիչ արդյունքներին, երկրին անհրաժեշտ Է կայունության շրջան եւ, ինչպիսին Էլ որ լիենեն արդյունքները, մենք կկատարենք մեր հանձնառությունները եւ կապահովենք այդ կայունությունը»,- ասել Է նա:
Նաեւ Համայնքների պալատում վերընտրվել են Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետի երեք հանգուցային անդամներ՝ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եւ պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Այս մասին հայտնի Է դարձել այն երեք ընտրատարածքներում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, որոնք նրանք ներկայացնում են ստորին պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: