Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը փորձագետներին խնդրել է ուսումնասիրել Թեմզա գետից էներգիա արտադրելու համար հիդրոէլեկտրական տուրբինների օգտագործման հնարավորությունը՝ խորհրդարանի շենքերը տաքացնելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։
«Թեմզայի մակընթացային էներգիան կարող է օգտագործվել՝ օգնելու խորհրդարանին հաղթահարել գնային ճգնաժամը»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ խորհրդարանի շենքում էներգիայի ծախսերը նվազեցնելու տարբերակներից մեկը դիտարկվում է հիդրոէլեկտրակայանների տեղադրումը։
Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը նման տուրբիններ է տեղադրել Վինձորի և Բալմորալ ամրոցներում։
Սակայն, ըստ մասնագետների, մեկ տուրբինի էներգիան կարող է բավարարել միայն թեյնիկը եռացնելու համար։ Միաժամանակ, Լոնդոնի նավահանգստի վարչությունը հայտնել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հարմար չեն Թեմզայի համար՝ մակընթացությունների մեծ ամպլիտուդայի պատճառով։