Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է այս տարվա փետրվարին Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերին՝ կանխատեսելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դրանք կարող են լինել պատմության մեջ ամենաանհաջողը։
Պարբերականն իր մտավախությունը բացատրում է նրանով, որ թեև Խաղերի մեկնարկին 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն այնտեղ եղանակը ոչ թե ձմեռային է այլ «վաղ գարնանային»։ DM-ի տվյալներով, ձյան շերտի բարձրությունը չի գերազանցում 2 սմ-ն, իսկ օդի ջերմաստիճանն էլ +17 է։
Իսկ ինչ վերաբերում է Խաղերի անվտանգությանը, ապա այն ևս մտածելու տեղիք տվող հարց է։ Հայտնի է, որ Խաղերի ժամանակ մասնակիցների ու հյուրերի անվտանգությունն ապահովելու է 40.000-ից ավելի զինվոր։