«Եվրատեսիլ» երգի մրցույթը կարող է դառնալ «Իսլամական պետության» ահաբեկիչների համար թիրախ, հայտնում է Daily Mail-ը։

 

 

Իրաքյան անվտանգության ծառայության տվյալներով՝ ԻՊ-ի 7-8 ահաբեկիչներ ուղևորվել են Շվեդիա՝ հարձակումներ կազմակերպելու Ստոկհոլմում քաղաքѡցիական օբյեկտների վրա։ Երաժշտական մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ փոխգործակցում են երկրի անվտանգության ծառայության հետ։

 

 

Շվեդիայի անվտանգության ծառայությունն ու Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել են բարձր պատրաստականության վիճակի մասին։ «Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա Ստոկհոլմի Globen Arena-ում՝ մայիսի 14-ին։