Այս տարվա փետրվարին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կլինեն պատմության մեջ ամենաանհաջողը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այս կանխատեսումները պայմանավորված են նրանով, որ չնայած խաղերի մեկնարկին մոտ 1 ամիս է մնացել, սակայն այնտեղ եղանակը ոչ թե ձմեռային է, այլ «վաղ գարնանային»։ Ըստ օդերևութաբանների' ձյան շերտի բարձրությունը չի գերազանցում 2 սմ-ն, իսկ օդի ջերմաստիճանը +16 -17 է։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2014 թվականի փետրվարի 7-ից մինչև փետրվարի 23-ը: Այն կազմակերպելու համար Ռուսաստանը ծախսել է մոտ 50 մլրդ դոլար: Խաղերի ժամանակ մասնակիցների ու հյուրերի անվտանգությունն ապահովելու է 40.000-ից ավելի զինվոր։