014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահաքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը մահացել է: Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ էր գեղասահորդը Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ»-ը, 25-ամյա մարզիկը մահացել է Ալմաթիի կենտրոնում դանակահարության հետևանքով:

 

Անհայտ անձինք փորձել են գողանալ նրա մեքենայի հայելիները, մարզիկը դիմադրություն է ցույց տվել, և հանցագործները դանակով վիրավորել են նրա ոտքը:

 

Տենը 3 լիտր արյուն է կորցրել, և բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

Դենիս Տենը 2013 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիական ձմեռային 7-րդ խաղերի չեմպիոն, ինչպես նաև Ղազախստանի հնգակի չեմպիոն: