Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանը առաջին մեդալը նվաճեց:
Ծանրամարտի 105 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկներից պայքարի դուրս եկավ Սիմոն Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը գրանցեց 190 կգ արդյունք: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 227 կգ ծանրաձողը:
Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց:
Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Նուրուդինովը նվաճեց օլիմպիական ոսկին և ռեկորդ սահմանեց: