Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված աշխարհի ուսանողական առաջնությունում փայլուն արդյունքի է հասել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող, երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բաժանելով 1-3 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել արծաթե մեդալի: Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր և գրավել 7-րդ տեղը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 5 միավորով զբաղեցրել է 20-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել ռուսաստանցի գրոսմասյտեր Սանան Սյուգիրովը:
Կանանց մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը վաստակել է 5,5 միավոր և գրավել 6-րդ տեղը:
Հավելենք նաև, որ թիմային ընդհանուր արդյունքով Հայաստանի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ:
Տղամարդկանց մրցաշարի ամփոփիչ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կանանց մրցաշարի ամփոփիչ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: