Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով:
Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը՝ պարտության մատնելով Մայքլ Ադամսին: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստանի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին և երկրորդ տեղերում հաջորդաբար Սերբիայի և Գերմանիայի թիմերն են: