chessfed.am Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա քաղաքում ավարտվել է աշխարհի 8-18տ. պատանների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչև 16տ. տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի: