Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Ասատրյանը կպայքարի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալի համար:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկած աշխարհի պատանիների առաջնությունում 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Աստարյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ): Երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն որակավորման փուլից: