Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը 50 կգ քաշայինների պայքարում պարտվեց կիսաեզրափակչում:
Մեր մարզիկը 4:6 հաշվով զիջեց Ռուաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին:
Արդյունքում՝ Սիմոնյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը առավելության էր հասել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենիին: