Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևի հետ և պարտվեց 0:7 հաշվով:
Ավելի վաղ Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլիին: Վրացի մարզիկը հասել էր եզրափակիչ և Ֆրանգուլյանը երրորդ տեղի համար պայքարի հնարվորություն էր ստացել: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 17:8 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցչին: